ՀՀ ազգային հավաքականի նախկին դարպասապահ, 40-ամյա Գևորգ Կասպարովն,ով ընթացիկ մրցաշրջանում հուսալի խաղով զգալիորեն օգնեց Գյումրիի «Շիրակին» դեկտեմբերի 12-ին «Փյունիկի» հետ խաղից (2:0) հետո, երբ նա հերթական անգամ «չոր» պահեց իր դարպասը, հայտարարել է, որ հեռանում է ակումբից: Նա Գյումրիի թիմ էր տեղափոխվել հուլիսի 27-ին «Գանձասար-Կապանից»:
Առայժմ փորձառու դարպասապաըը կհանգստանանմ ապա կորոշի շարունակել կարիերան, թե այն ավարտել: Հիշեցնենք, նոյեմբերի 22-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» խաղում գյումրեցիների դարպասապահ Գևորգ Կասպարովը խաղադաշտ էր մտել 40 տարեկան 120 օրական հասակում,որը Հայաստանի առաջնությունների համար ռեկորդ է:
©2020 Armenian Soccer