Armenian Soccer
Armenian Soccer

ՀԱՅԱԶԳԻ 23-ԱՄՅԱ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ ՖՈՒՏԲՈԼԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ

5-րդ տարին անընդմեջ  Ուկրաինայի  1-ին խմբի առաջնության մասնակից 16թիմերի գլխավոր  մարզիչները   որոշել են Ուկրաինայի  1-ին   առաջնության  աշնանային  հատվածի լավագույն   խաղացողը: Յուրաքանչյուր  թիմի մարզիչ նշում էր 3խաղացողի անուն,ընդ որում սեփական թիմի խաղացողի անունը  նշելու իրավունք չունեին: 1-ին տեղում նշված ֆուտբոլիստին տրվում էր 5,  2-րդ `3, 3 –րդին`1 միավոր:  footboom.com   կայքի տեղեկացմամբ   լավագույն խաղացող է ճանաչվել Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում   անցկացարած 14 խաղում  վաստակած 28միավորով 3 –րդ տեղում ընթացող  Օդեսայի «Չեռնամորեցի»  23-ամյա հայազգի  ձախ կիսապաշտպան   ԱՐԹՈՒՐ  ԱՎԱԳԻՄՅԱՆՆ, ով մասնակցած  13խաղում  խաղադաշտում եղել  1035 րոպե, 4 գոլ է հեղինակել ու  3 դեղին քարտի է արժանացել:  Ուշագրավ  այն է, որ Դոնեցկի «Շախտյոր» ակումբի մարզադպրոցի սանը, ուկրաինական «Մարիոպոլ», և Կիևի «Արսենալում »ելույթ  ունեցած հայազգի  այս ֆուտբոլիստը 2019/2020թթ   մրցաշրջանում   հանդես է եկել   նաև  Հայաստանում,  բայց «Ալաշկերտի մարզիչները նրան  միայն 1 խաղում են  վստահել խաղադաշտ մտնելու, ու այդ մրցավեճում  էլ Արթուրը խաղադաշում եղել է …   ընդամենը   39րոպե:  Ու  ահա, հիմա   Հայաստանից Ուկրաինա վերադառնալուց    10 ամիս  անց   250 հազար եվրո  տրանսֆերային  արժեք  ունեցող հայազգի այս խաղացողը դարձել է  Ուկրաինայի 1-ին խմբի առաջնության լավագույն խաղացող: Նրան քվեարկության ժամանակ  16 թիմերի  գլխավոր մարզիչներից`8-ը  նրան   նշել են 1-ին, ու 1-ական անգամ էլ՝ 2-րդ  և 3 –րդ  հորիզոնականներում: Ավագիմյանն ընդհանուր առմամբ վաստակել է 44 միավոր և զբաղեցրել է 1-ին տեղը: Իսկ ահա   նրանից զգալիորեն  ետ  են մնացել   և համապատասխանաբար 2-րդ և  3 –րդ հորզոնականները 15-ական միավորով   կիսել են  առաջնությունում  2 –րդ հորիզոնկանը զբաղեցնող Մլինեվի  «Վերեսի»   հարձակվող, 27-ամյա  Ռոբերտ Գեգեդոշը  և   առաջնության առաջատար Վոլոչիսկի «Ագրոբիզնեսի» կիսապաշտպան,28-ամյա   Ռուսլան Չեռնենկոն:  Լրացուցիչ  ցուցանիշներով 2 –րդը ճանաչվեց Ռոբերտ Գեգեդոշն, ում   2 մարզիչ էր 1-ին տեղ տվել:
Կարծում ենք «Չեռնանորեցի» 23-ամյա  ձախ կիսապաշտպան ԱՐԹՈՒՐ  ԱՎԱԳԻՄՅԱՆՆ,ով ժամանակին հանդես է եկել նաև Մ16,Մ17 և Մ 19 տարեկանների Ուկրաինայի հավաքականների կազմում  միանգամայն արժանի  է հրավիրվելու  և փորձակվելու ՀՀ ազգային հավաքականի կազմում:   

©2020 Armenian Soccer