Հայտնի է դարձել, որ 2020թ Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր, 2014-2019թթ անփոփոխ չեմպիոն «Աստանան» ֆինանսական խնդիրների պատճառով կրճատել է մրցաշրջան-2021-ի ակումբի բյուջեն: Դրա հետևանքով, ինչպես նշում են ղազախական լրատվամիջոցները ակումբի ղեկավարությունը պատրաստվում է հրաժարվել բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներից և նրանց հանել է տրանսֆեր:
Վերջիններիս թվում է ներկայումս հայկական ֆուտբոլի համար բավական բարձր` 2 մլն եվրո տրանսֆերային արժեք ունեցող ՀՀազգային հավաքականի աջ կիսապաշտպան, 27-ամյա Տիգրան Բարսեղյանը:
Ակումբի ղեկավարությունը տրանսֆեր հանված ֆուտբոլտների համար այժմ սպասում է առավել շահավետ առաջարկների:
Հիշեցնենք, որ Բարսեղյանը 2020թ հունվարի 13-ին ղազախական մեկ այլ ակումբից` «Կայսարից» էր տեղափոխվել «Աստանա» ու կարճ ժամանակում դարձել էր թիմի առանցքային խաղացողներից մեկը: 27-ամյա հայազգի ֆուտբոլիստը անցած մրցաշրջանում մասնակցել է թիմի 19 խաղի, խաղադաշտում եղել է 1466րոպե ու 3 գոլ է հեղինակել: «Աստանայի» հետ նրա կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2021թ դեկտեմբերի 31-ին:
Հիշեցնենք, որ Ղազախաստանի 6-ակի չեմպիոն «Աստանայի» երկրպագուների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով Տիգրանը ակումբի 2020թ լավագույն խաղացող է ճանաչվել, իսկ ՀՖՖ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի մրցույթում Հենրիխ Մխիթարյանից հետո ճանաչվել է 2-րդն ու կստանա «Արծաթե գնդակ» մրցանակն ու 3 մլն դրամ պարգևավճար:
Հավելենք նաև, որ Տիգրան Բարսեղյանը 2016թ մարտի 25-ից ելույթ է ունենում նաև ՀՀազգային հավաքականի կազմում ու մասնակցած 34 խաղում 6 գոլ է հեղինակել: Բացի այդ նա 4 խաղ էլ անցկացրել է ՀՀ երիտասարդական ընտրանու կազմում:
Տիգրանն 2մլն եվրո տրասֆերային արժեքով այսօր հանդիսանում է ՀՀ ազգային հավաքականի ներկայիս կազմի ամենաթանկարժեք ու արժեքավոր խաղացողներից երրորդը: ՀՀ ընտրանու կազմում ներկայումս նրանից ավելի բարձր տրանսֆերային արժեք ունեն իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 20 մլն եվոր և գերմանական«Հոֆենհայմի» կենտրոնական հարձակվող Սարգիս Ադամյանը` 4 մլն եվրո:
©2021 Armenian Soccer