Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի դարպասապահը համալրեց «Արարատի» կազմը

Երևանի «Արարատ»-ի կազմը համալրել է փորձառու դարպասապահ, ՀՀազգային հավաքկանում հանդես եկած,34-ամյա   Գրիգոր Մելիքսեթյանը: Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր  Կապանի  «Գանձասար-Կապանը» :
Գրիգոր Մելիքսեթյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 18-ին, Երևանում:  Իր կարեիրայի ընթացքում հանդես է եկել նաև «Փյունիկում», «Իմպուլսում»  և «Ուլիսում», իսկ 2013/14 մրցաշրջանում հանդես է եկել նաև «Արարատի»  կազմում: Խաղացել է նաև Իրանի առաջնության «Սարչեշմեհ», «Փայքան» և «Գահար Զագրոս» ակումբներում:
Գրիգոր Մելիքսեթյանը չորս հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
«Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատ»-ում և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում»,- ասել է Գրիգոր Մելիքսեթյանը:
«Գրիգոր Մելիքսեթյանը երկար տարիներ լավ մակարդակով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Վստահ եմ, որ Գրիգորն իր փորձով կկարողանա օգտակար լինել թիմին»,- ասել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

©2021 Armenian Soccer