Անտոնիո Ֆլորեսի գլխավորած ՀՀ երիտասարդական հավաքականի անհաջողությունները սկսվեցին դեռ Երևանում: Պարզվեց, որ մի շարք առանցքային ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով չեն կարողանալու մեկնել հավաքականի հետ: Լյուքասենբուրգ էր ուղևորովել ՀՀընտրանու միայն 17 ֆուտբոլիստ: Սեպտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգի Էշ-սյուր-Ալզեթ քաղաքում, կայացավ ՈԻԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի 1-ին խմբի 7 –րդ տուորի Լյուքսենբուրգ-Հայաստան հանդիպումը: Մինչ այս մրցավեճը տանտերերը անցկացրած 5 հանդիպումներում միայն պարտությունների էին կրել:ՀՀ ընտրանին էլ անցկացրած 6 խաղերից միայն 1-–ում Երևանում 2:0 հաշվով հաղթել էր լուքսենբուրգցիներին , իսկ մնացած 5 խաղերում զիջել էր մրցակիցներին:Ֆլորեսի սաները երեկվա խաղն էլ ձախողեցին: Ճիշտ է 24-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը առաջ մղեց ՀՀհավաքականին, սակայն 13 րոպե անց տանտերերը արագորեն վերականգնեցին հաշվի հավասարությունը: Հանդիպման վերջնամասում պայքարի լարվածությանը չդիմացած Ֆլորեսի սաներից 2-ը ՝Աշոտ Քոչարյանն ու Էդգար Գրիգորյանը 83 –րդ և 89 –րդրոպեներին կարմիր քարտի արժանացան: 9 հոգով մնացած ՀՀհավաքականը մրցավարի կողմից ավելացրած 4 –րդ րոպեին գոլ բաց թողեցին ու խմբի ետնապահին զիջեց 1:2 հաշվով:
Ընթացիկ շրջափուլում ծայրաստիճան անհաջող ելույթ ունեցած ՀՀ ընտրանին խմբային մրցաշարի հաջորդ`8 –րդ տուրում հոկտեմբերի 13-ին արտագնա խաղում ուժերն է չափելու Շվեդիայի երիտասարդական հավաքականի հետ:
©2020 Armenian Soccer