Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային ընտրանին Կապառոսի ղեկավարությամբ 1-ին հաղթանակը տոնեց

Սեպտեմբերի 8-ին   Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի 2-րդ խաղարկության C դիվիզիոնի  2-րդ խմբի  2-րդ տուրի Հայաստան- Էստոնիա  հանդիպումը:  1-ին խաղակեսում Խոակին Կապառոսի    սաների խաղը  տպավորիչ  չէր,  կաղում էր  խաղակցվածությունը: 2-րդ   կեսում մարզչի կատարած փոփոխություններն ու  հատկապես ընտրանու նորեկներ`  Վահան Բիչախչյանի  հաջող նորամուտն ու   կոլումբիացի կիսապաշտպան Անգուլոյի  գրագետ  ու  խելամիտը ճշգիրտ   գործողություններն ու փոխանցումների  բարձր կուլտուրան  հաջողության նժարը թեքեցին ՀՀ  հավաքականի կողմը:  1-ին խաղակեսի ավարտին մոտ`   43 –րդ րոպեին   Ալեքսանդր Կարպետյանը Կորյանի հաշվենկատ փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվն ու ընտրանու կազմում խփեցիր արդեն  6 –րդ գոլը: Աշխատասիրությամբ  ու ակտիվությամբ աչքի ընկան նաև  Արշակ Կորյանը, Տիգրան Բարսեղյանն ու   Վբեյմար Անգուլոն:  64-րդ րոպեին փոխարինման մտած Բիչախչյանը արագորեն հարմարվեց  խաղին ու  1 րոպե  հետո արդեն շատ մոտ էր հավաքականի կազմում  իր գոլերի  հաշիվը բացելուն:Փոքր  ինչ խանգարեց հուզունքը, սակայն խաղադաշտում ընդամենը  29 րոպե գտնվելով Վահանը ապացուցեց, որ վերջին 1 տարվա ընթացքում վարպետության զգալի աճ  է  գրացել և լիովին   արժանի է խաղալու ընտրանու կազմում, և  որ նաև զուր չի կրում Հենրիխ Մխիթարյանին  պատկանող 18 համար մարզաշապիկը: Վստահ ենք , որ     հարձակողական ոճի   գյումրեցի երիտասարդ կիսապաշտպանը   առաջիկայում մեզ  բոլորիս  դեռ   մեկ անգամ չէ, որ ուրախացնելու   է  իր բարձորակ խաղով:  65-րդ րոպեին,  երբ Բիչախչյանի հարվածները նպատակին չհասան վրա հասած Անգուլոն  հրաշալի հարվածով հաշիվը կրկնապատեց,  որը նաև  հավաքականի կազմում  նրա խփած   1-րդ գոլն էր:Անգուլոն այս խաղում ՀՀ  հավաքականի կազմում   թերևս լավագույն էր, ու  ցուցադրած որակյալ խաղով մեծապես նպաստեց  ընտրանուԱզգերի լիգայի 2-րդ    խաղարկությունում  անդրանիկ հաղթանակը տոնելու:Դա նաև  նորնշանակ գլխավոր մարզիչ ,իսպանացի մասնագետ Կապառոսի ղեկավարությամբ ՀՀ հավաքականի տոնած 1-ին հաղթանակն, ու  վերստին հույս   ներշնչեց, որ մեր ընտրանին կարող է պայքարել խմբում 1-ին տեղ գրավելու համար:Սա նաև պաշտոնական խաղերում ՀՀընտրանու տարած առաջին`պատմական հաղթանակն էր Էստոնիայի հավաքականի նկատմամբ:
Այս  խմբի մյուս զույգի Վրաստան- Հյուս.Մակեդոնիա Թբիլիսիում  տեղ իունեցած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:Ընդ որում 64-րդրոպեից մակեդոնացիները խաղում էին 10 հոգով:  2-րդ տուրից հետո  հենց այս 2 հավաքականներն էլ 4 –ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը,  իսկ ՀՀ ընտրանին իր ակտիվում  գրանցած 3 միավորով  առայժմ ընթանում է  3-րդ տեղրում: Էստոնացիները առայժմ միավոր չեն վաստակել ու եզրափակում են խմբի մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ` 3 –րդ տուրում   Կապառոսի սաները   հոկտմբերի 11-ին Երևանում կհյուրընկալեն  Վրաստանի  ընտրանուն:

©2020 Armenian Soccer