Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 35-րդ տուրի անդրանիկ խաղում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին։
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Հանդիպման ընթացքում թիմերն այնքան էլ աչքի չընկան սպառնալից գրոհներով ու խաղի ելքը վճռեցին միայն 11-մետրանոց հարվածները։
Նախ 55-րդ րոպեին մրցավարն «Արարատի» դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Միքայել Միրզոյանն ու առաջ մղեց իր թիմին։
Հանդիպման վերջանամասում «Արարատը» փորձում էր ամեն կերպ գոլ հեղինակել, սակայն հաշիվը հավասարեցնել չէր ստացվում։ Սակայն այս անգամ էլ օգնության հասավ 11-մետրանոցը։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին այն նշանակվեց արդեն ԲԿՄԱ-ի դարպասին։ Հարվածը սառնասրտորեն դիպուկ իրացրեց Ալեքսանդր Գլիշիչն ու հաշիվը հավասարվեց։
Խաղի հետագա հատվածում երկու թիմերն էլ նետվել էին գրոհների, բայց գոլեր այլևս չգրանցվեցին ու հանդիպումն ավարտվեց չեզոք հաշվով։
«Արարատը» շարունակում է 37 միավորով մնալ 6-րդ տեղում։
ԲԿՄԱ-ն վաստակեց 32 միավոր ու կրկին 8-րդն է։