ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Փյունիկի» փոխնախագահ Ալեքսանդր Թարխանովը ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ գտնվում է հիվանդանոցում:
«Թոքաբորբի հիվանդությամբ գտնվում եմ հիվանդանոցում: Հինգ անգամ կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, բայց պատասխանը բացասական էր: Այդ վիրուսով հիվանդ չեմ: Ինձ լավ եմ զգում, պարզապես թեթև մի փոքր ջերմում եմ:
Ընդհանրապես չեմ անհանգստանում: Թոքաբորբս միջին ծանրության է: Դեռ չեն ասում` երբ դուրս կգրեն: Առավոտյան դեղեր տվեցին: Կարող էի ընդհանրապես հիվանդանոց չպարկել, բայց որոշեցի գնալ այդ քայլին, հանգստանալ և մինչև վերջ ապաքինվել»,- championat.com-ի հետ զրույցում ասել է ռուս մասնագետը:
Նշենք, որ նախկին մարզիչը հիմա Ռուսաստանում է:
РИА Новости լրատվական ծառայության հետ ունեցած հեռախոսազրույցում Թախարնովը հայտնել էր, որ իր ինքնազգացողությունն արդեն լավ է.
Այժմ ինձ ավելի լավ եմ զգում: Հաբեր եմ խմում, գիշերը քրտնում եմ, ջերմությունս 37 ասատիճանն է: Ինձ մոտ ծանր պնեվմոնիա չէր, այլ միջին ծանրության էր: կորոնավիրուսի բոլոր տեստերը բացասական են եղել: Իհարկե հաճելի չէ հիվանդանալը: Բժիշկները ինձ հիվանդանոցից դուրս գրելու ժամկետի մասին դեռ չեն խոսում:
Հայաստանում շուտով մեր թիմը վերսկսելու է մարզումները: Ես հենց առողջանամ անմիջապես կվերդառնամ Երևան, եթե իհարկե դա հնարավոր լինի: Գիտեք, որ առայժմ երկրների միջև հաղորդարկցությունը չի վերականգնվել»:
©2020 Armenian Soccer