Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի թեկնածուն՝ Գեղամ Ղադիմյանը շարունակում է գոլեր խփել Բելառուսի առաջնությունում

Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 6 –րդ տուրում Գորնդնոյի «Նեմանը» սեփկան հարկի տակ ապրիլի 24-ին հյուրընկալելե էր մենկային կային առաջին 3 տուերոի հայտնություն դարձած ու 3 անընդմեջ հաղթանակով մցրշարային աղյուսակը գլխավորած Մինսկի «Էներգետիկ ԲԳՈւ»-ին: Վերջինս, որի կազմում հանդես էր գալիս ՀՀ ազգային հավաքականի թեկնածու  ՝ 22-ամյա կիսապաշտպան Հայկ Մախսուդյանը հաջորդ 2 տուրերում չկարողացավ պահպանել հաղթանակ տեմպն  ու 4 –րդ և 5 –րդ տուրերում պարտություններ կրելով զիջեց  առաջատար դիրքերը:Երեկ  Գրոդնոյում Մինսկի ֆուտբոլիստները լի էին վճռականությամբ ետ բերելու կորցրածը: Ո  1-ին խաղակեսից հետո դարպասները անառիկ էին  մնացել:Սակայն 2 –րդ խաղակեսում 66 –րդ րոպեին  ստացած հաշվենկատ փոխանցումից հետո «Նեմանի»   կազմում ելույթ ունեցող նորեկը՝  ՀՀ ազգային հավաքականի մեկ այլ թեկնածու՝ 27-ամյա  կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը   66-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:Դա շրջադարձային եղավ   այս խաղում:
Գեղամի թիմակից ՝Պավել Զաբելինը  72-րդ և 82 –րդ րոպեներին  խփած  գոլերի շնորհիվ ապահովեց իր թիմի խոշոր հաշվով (3:0)  հաղթանակը: Ղադիմյանը  մասնակցել է իր թիմի բոլոր 6 հանդիպումներին, այդ ընթացքում խաղադաշտում եղել է 507 րոպե և 3 գոլ է հեղինակել: Հավելենք, որայս խաղի  ընթացքին հետևում էր 265 հանդիսկան:
Մինսկի թիմի կազմում ընդգրկված Հայկ Մուսախանյանը առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանը, սակայն իր թիմին պարտություն փրկել չկարողացավ:Նա  խաղի  23-րդ  րոպեին դեղին քարտի արժանացավ: Հայկը մասնակցել է իր թիմի 5 հանդիպման ու այդ ընթացքում խաղադաշտում եղել է 358րոպե:Նա այդ խաղերում արժանացել է 4 դեղին, 1՝ կարմիր քարտի:
Այս հաղթանակից հետո   «Նեմանն»   իր ակտիվում գրանցած 8 միավորով բարձրացավ  8 –րդ հորիզոնական, իսկ 3 –րդ աընդմեջ պարտությունը կրած «Էներգետիկ –ԲԳՈՒ»  9 միավորով ընթանում է  7 –րդտեղում:
Հաջորդ՝ 7 –րդ տուրում՝ մայիսի  3-ին   Ղադիմյանի թիմը՝ «Նեմանը»  Բորիսովոյում կհյուրընկալի երկրի 15-ակի չեմպիոն ԲԱՏԷ-ին, իսկ Մուսախանյանի թիմը  մայիսի 1 –ին Մինսկում իր հարկի տակ կընդունի ՝ Օկտյամբրսկի  «Սմոլեչիվի –Sti»   հետ, որը    5 –րդ  տուրում ապրիլի 24-ին  սեփական հարկի տակ  1:3 հաշովո զիջեց Մինսկի «Դինամոյին»  ու հիմա վաստակած 3 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 15 -րդ տեղը:

©2020 Armenian Soccer