Հայկական ֆուտբոլն ավելի ուժեղ է մոլդովականից,
Մոլդովականակումբերը տոտոլիզատոր (գրազախաղ) են խաղում,
Մոդովայի ֆուտբոլի ֆեդերացիան ըստ արժանվույն չի գնահատում իր մասնագետներին:
-Մինչ «Նոա» տեղափոխվելն, ես երկար ժամանակ աշխատել եմ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Ես ֆեդերալ (դաշնային) ֆուտբոլի դպրոցի պատասխանատուն էի:
Հայկական ակումբի հետ աշխատելու տարբերակն առաջացել է դեռ անցյալ տարի, սակայն ցավոք սրտի, ես չէի կարող ինքնաթիռով թռչել վիրահատության ենթարկվելու պատճառով: 2020թ ինձ կրկին առաջարկեցին ընդգրկվել հայկական ակումբի մարզչական շտաբ:Ես չմերժեցի առաջարկն ու քննարկեցինք այն: Խոստովանում եմ, որ առաջարկների նաև այլ տարբերակներ էլ կային: Ես վաղուց եմ ցանկացել փորձել ինձ որպես մարզիչ: Նախկինում ես ղեկավարում էի Մոլդովայի մինի-ֆուտբոլի հավաքականը, Էկոլուքս թիմը, ինչպես նաև նաև աշխատել էի ֆուտզալում:
-Ինչ-որ մեկը կարող է թերահավատորեն վերաբերվել «Նոայի» մարզչական շտաբին միանալու ձեր որոշմանը: Նրանք կարող են հիմնվել նրանով , որ դուք որպես մարզիչ հարուստ փորձ չունեք: Ձեզ դա չի՞ անհանգստացնում:
-Բացարձակապես: Ես հեշտությամբ կարող եմ պլանավորել ու ճշգրիտ պատրաստել ցանկացած մարզում, որպեսզի հասենք որակյալ արդյունքերի: Ես վաղուց էի ուզում անել այդ քայլը: Հիմա ես հասունացել եմ այն իմաստով, որ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայում հասել եմ որոշակի մակարդակի: Ես այնտեղ պարզապես աճելու տեղ չունեի:
— Փորձե՞լ են ձեզ համոզել, որ շարունակեք ձեր գործունեությունը ֆուտբոլի Մոլդովայի ֆեդերացիայում:
— Ցավոք, ոչ: Ըստ երևույթին, ֆեդերացիային պետք չեն այն մասնագետները, ովքեր ձեռք են բերում օտարերկրյա փորձ և կարողանում են իրենց երկրում ստացած գիտելիքներով կիսվել: Բացի ինձանից, վերջին տարիներին շատ մարդիկ հեռացել են երկրից:
— Որո՞նք են ձեր անմիջական պարտականությունները հայկական թիմում:
-Ես Պիկուշչակին դասավադնող դաստիրակներից մեկն եմ եղել ,երբ նաՄոլդովայի ֆեդերացիայի մարզչական դասնթացներին էր մասնակցում:Նա մարզչական Ա կարգի արտոնագիր ստանալու դասընթացի էր մասնակցում: Ես նրա նշանակվելուց հետո վերահսկում էին հայկական ակումբում կատարվող գործընթացքներն ու գիտեի ինչ է կատարվում այնտեղ:Հիմա միասին շատ են քննարկում մարզումային պրոցեսը, ընտրում ենք մոտեցումները: Այժմ կենտրոնացած ենք ճիշտ պլանավորան վրա, որպեսզի Նոային նախապատրաստման այլ մակադակի բերենք:Առջևում ենք եվրոլգայում նորամուտը ունենք, ՀՀ սուպերգավաթի խաղն էր , ու ՀՀգավաթի և առաջնության հանդիպումները:
-Հնարավոր է ինչ-որ մեկը մտածի, որ ձեզ «Նոա» են հրավիրել PRO կարգի մարզչական արտոնագիր ունենալու պատճառով, որից ներկայումս դեռ չունի Իգոր Պեկուշչակը:
— Մարզչական որոշումները կայացնելիս վերջին խոսքը պատկանում է Իգորին:Ինչ վերաբերվում է PRO կարգի մարզչական արտոնագրին,ապա կա Օլեգ Բեժենարը, ով ևս ունի այդ փաստաթղթից:Ես չեմ մտածում Երևան եմ եկել միայն նրա համար, որ ունեմ PRO կարգի մարզչական արտոնագիր: Բոլոր կետերը մենք քննարկեել ենք դեռ անցյալ տարի: Պարզապես,ֆուտբոլի իմ տեսլականը համընկնում է Իգորի գաղափարների հետ:
-Պարզ լեզվով ասած դուք մարզման ընթացքում նախավարժանքի , ֆիզիկական պատրաստվածության, մարտավարության կամ այլ բաների համար եք պատասխանատու:
— Այս պահին մենք բոլորս ենք պլանավորում ուսումնամարզական գործընթացը և գտնվում ենք խաղադաշտում: Նման բան չկա, որ ես պատասխանատու եմ նախավարժանքի համար, և,որ ասենք օրինակ, Օլեգ Բեժենարը պատասխանատու է ֆիզիկական պատրաստվածության համար: Մարզման ընթացքում մենք բաժանում ենք պարտականությունները: Ես կարող եմ նաև նախավարժանքին հետևեմ , եթե իրավիճակը դա պահանջում է: Որպես ֆուտբոլիստ ՝ Իգորը հարձակվող էր, ուստի նա ավելի մեծ ուշադրություն է դարձնում հարձակվողներին: Ես այսօր աշխատում եմ նաև թիմի պաշտպանական խմբի հետ: Արհեստավարժ թիմում հաջողության հասնելու համար հարկավոր է վերահսկել բոլոր գործընթացները:
— Իր վերջերս տված հարցազրույցներից մեկում Իգոր Պիկուշչակը հայտարարեց, որ Հայաստանում ֆուտբոլի մակարդակը ավելի բարձր է, քան Մոլդովայում: Համաձայն ես դրան:
— 100տոկոսով: Որպես այդպիսին, Մոլդովայում այդքան շատ ֆուտբոլ չկա, քանի որ շատ թիմեր տոտալիզատոր են խաղում: Լավ է, եթե մեկ մրցաշրջանում լինեն պատշաճ մակարդակի 2-3 հանդիպում: Դա իմ անձնական կարծիքն է: Ընդհանրապես, առաջնությունը նման խաղերի պատճառով կորցնում է իր մակարդակը:
— Ե՞րբ հասկացաք, որ մոլդովական ակումբները խաղադրույքներ են կատարում:
— Ինչ-որ տեղ 2015թ-ին:
— Ձեր այս վարկածը վերաբերում է նաև Մոդովայի ընթացիկ առաջնությանը:
— Կարող եմ ասել, որ երկար տարիներ չեմ հետևել Մոլդովայի առաջնությանը: Բայց երբ նայում ես տեսությունը , նկատում ես, թե ինչպես են գոլերը խփվում, ամեն ինչ հստակ հասկանում ես: Ինձ դա չի հետաքրքրում: Ես ավելի շատ էի մտածում մարզիչների զարգացման մասին: Այսօր կենտրոնացած եմ իմ ակումբի վրա, որտեղ բոլորս միասին աշխատում ենք: Մենք անելիքներ շատ ունենք, ուստի փորձում ենք չջլատվել:
— Որո՞նք են Երևանի «Նոայի» նպատակները նոր մրցաշրջանում:
— Առաջին հերթին ցանկանում ենք նվաճել Հայաստանի սուպերգավաթը, այնուհետև հաջողությամբ սկսել առաջնությունը և ապա պարտադիր անցել եվրոպիգայի որակավորման գոնե 1 փուլ:
— Ո՞րն է հայկական և մոլդովական ֆուտբոլի միջև եղած գլխավոր տարբերությունը:
— Գործին պրոֆեսիոնալ մոտեցման:
— Դուք բավականին համարձակ հարցազրույց տվեցիք: Չեք անհանգստանում ձեզ կներկայացվեն առարկություններ կամ սպառնալիքներ:
— Ես չեմ վախենում,քանի որ թաքցնելու բան չունեմ: Ես միշտ եղել եմ ճշմարտությունը ասելու կողմնակից:
©2020 Armenian Soccer