Armenian Soccer
Armenian Soccer

Ուկրաինայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպանը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ

ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի  «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ:Ասյ մասաին իրազեկել են երևանյան ակումբի լրատվկան ծառայությունցից:  
27-ամյա պաշտպանը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», «Հովերլայում» և «Գորնյակում», Սլովակիայի Բարձրագույն խմբի «Սենիցա» թիմում, իսկ նրա նախորդ ակումբը Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովն» էր, որտեղ Գոնչարը խաղում էր Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:
Իգոր Գոնչարը 5 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում:
Մեր ուկրաինացի նորեկն այս օրերին «Ալաշկերտի» կազմում մասնակցում է Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ընթացող ուսումնամարզական հավաքին:

©2020 Armenian Soccer