Երեկ հայտնել էինք, որ որ նոր մրցաշրջանում չնայած ստեղծած բազմաթիվ գոլային պահերին «Ռոմայի» կազմում ՀՀազգային հավքկանի ավագ , 31-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ոչ մի կերպ չի հաջողվում գոլի հեղինակ դառնալ Իտալիայի Ա սերիայի առաջնությունում և ոչ էլ Եվրոլիգայի խմբային մրցաշարում: Չնայած դրան նա վստահորեն կատարած 4 գոլային փոխանցումով Ա սերիայի առաջնության լավագույն ասիստենտների ցուցակն է գլխավորում:
Եվ ահա նոյեմբերի 5 –ին վերջապես մարզական բախտը ժպտաց նաև Մխիթարյանին ու նա վերջապես նոր մրցաշրջանում բացեց իր խփած գոլերի հաշիվը, այն էլ գլխի չափազանց գեղեցիկ ու տպավորիչ հարվածով:
«Ռոման» Եվրոլիգայի խմբային մրցաշարի A խմբի 3 –րդ տուրի հանդիպումների շրջանակում Հռոմի«Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալել էր ռումինական «Կլուժ –Նապոկա» ակումբին ու առավել քան համոզիչ ու վստահ հաղթանակ տոնեց 5:0 հաշվով: Մխիթարյանը ընդգրկված էր «Ռոմայի» մեկնարկային կազմում ու արդեն 2-րդ րոպեին գլխի դիպուկ ու անկասելի հարվածով բացեց խաղի հաշիվն ու հիմք դրեց «Ռոմային» խոշոր հաշվով հաղթանակին: Ու որքան էլ զարմանալի է սա «Ռոմայի» կազմում ընթացիկ առաջնությունում ՀՀ ազգային հավաքականի ավագի խփած 1 –ին գոլն էր: Նկատենք, որ խաղին ակտիվ ներգրավված Մխիթարյանը 46-րդ րոպեին փոխարինվեց, երբ խաղի հաշիվն արդեն 3:0 էր հօգուտ «Ռոմայի»:
Այս հաղթանակից հետո «Ռոման» 3 խաղում վաստակած 7 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակն ու 3 միվորով առաջ է անցել 4 միավորով 2 –րդ հորիզոնականը զբաղեցնող շվեյցարական «Յանգ Բոյզից»:
Մխիթարյանի ակտիվ գործելն ու լավ մարզավիճակում գտնվելը անշուշտ շատ ուրախացնող ու հուսադրող է , հատկապես ընտրանու Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ առաջիկա պատասխանատու ու կարևոր խաղերից առաջ:
©2020 Armenian Soccer