Armenian Soccer
Armenian Soccer

Դիմիտրի Գունկոն նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ

ՀՀ փոխչեմպիոն, գավաթակիր, սուպերգավթակիր Երևանի   «Նոայի»  նոր գլխավոր մարզիչ է նշանակվել է  44 -ամյա ռուսաստանցի մասնագետ Դմիտրի Գունկոն։  Այս մասին   հայտնում են երևանյան ակումբի   լրատվական ծառայությունից: Նա այդ  պաշտոնում  կփոխարինի ակումբից հեռացած  անցած մրցաշրջանի ՀՀառաջնության   լավագույն մարզիչ  ճանաչված  Իգոր Պիկուշչակին:   Գունկոն մարզել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Խիմկի» ակումբ,որը որտեղից պաշտոնանկ է արվել անբավարար արդյունքների պատճառով:
Լինելով Մոսկվայի «Սպարտակի»  սան՝ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Դմիտրի Գունկոն երկար տարիներ աշխատել է ակումբի համակարգում, իսկ 2014 թվականին՝ մրցաշրջանի վերջնամասում, եղել է «Սպարտակի»  գլխավոր մարզչի պաշտոնակատարը։
Նոյեմբերի 5-ին Դմիտրի Գունկոն հանդիպել է «Նոա» ակումբի ֆուտբոլիսների ու աշխատակիցերի հետ, որից հետո կայացել է «Նոայի»  առաջին մարզումը  նրա գլխավորությամբ։

©2020 Armenian Soccer