Armenian Soccer
Armenian Soccer

Վերջապես Գեղամ Ղադիմյանն էլ գոլ խփեց ու կարևոր հաղթանակ պարգևեց «Նեմանին»

Բելառուսի առաջնությունում  3շաբաթյա խաղադադարից հետո ստուգատեսի խաղերը վերսկսվել են: Գրոդնոյի «Նեմանն», որի կազմում առանցքային դերակատարում ունի  ՀՀ ազգային հավաքականի 27-ամայ կիսապաշտպան  Գեղամ Ղադիմյանն է  ամեն ինչ անում է մրցանակային եռյակից դուրս չմնալու ու առաջատարներ` ԲԱՏԷ-ից և Սոլիգորսկի  «Շախտյորից» շատ ետ չմնալու համար: Հերթական `24-րդ  տուրի «Մինսկի» հետ սեփական հարկի  տա  անցկացրած խաղում Ղադիմյանին վերջապես հաջողվեց ընդհատել  իր վերջին շրջանում ունեցած  գոլային  երաշտն ու  38-րդ  րոպեին խփած իր գոլով ամրապնդել «Նեմանի»    2:0 հաշվով տոնած կարևոր հաղթանակը: Սա առաջնության բոլոր 24 խաղերին մասնակցած Ղադիմյանի «Նեմանի» կազմում    խփած  9 –րդ գոլն էր: Բացի այդ նա   կատարել է նաև 4 գոլային արդյունավետ փոխանցում:   «Նեմանն» այժմ 44 միավորվ ընթանում է   մրցաշրայաին աղյուսակի 3-րդ հորիզոնականում  և  միայն 2 միավորով է ետ մնում   2առաջատարների`1- ական  խաղ պակաս անցկացրած «Շախտյորից» ու ԲԱՏԷ-ից:  Իսկ ահա 4 –5-րդ  հորիզոնականըները կիսող «Իսլոչից» ու Ժոդինոյի «Տորպեդո –Բելազից» առաջ ե է անցել արդեն 6 միավորով:  
©2020 Armenian Soccer