Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» խաղի վերջին վայրկյաններին կամային հաղթանակ կորզեց «Փյունիկից»

2020/2021թթ ՀՀգավաթի  խաղարկության 1/8-րդ փուլի 1 –ին խաղերի շրջանակում  սեպտեմբերի     18-ին անցկացված  «Ուրարտու-1» մարզադաշտում  ընթացած «Ուրարտու»- «Փյունիկ»  խաղի ելքը վճռվեց մրցսմարտի վերջին վյարկյաններին:
Խաղի 3 –րդ րոպեին «Փյունիկի նորեկ Անտոն Կոբյալկոն առաջ մղեց Արտակ Օսեյանի գլխավորած թիմին: Ընդունած գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել: Դրսևորած ջանքերը տվեցին ցանկալի արդյունքը։ Անկյունայինի խաղարկումից հետո Դմիտրի Գուզը հաղթող դուրս եկավ մրցակցի պաշտպանի հետ պայքարում ու գրավեց «Փյունիկի» դարպասը՝ խփելով «Ուրարտուի» կազմում իր առաջին գոլը պաշտոնական խաղերում՝ 1:1։Երկրորդ խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։ Վտանգավոր գրոհում էին ինչպես «Ուրարտուի», այնպես էլ «Փյունիկի» ֆուտբոլիստները։ Դրվագներից մեկում ֆանտաստիկ գործողություններով աչքի ընկավ «Ուրարտուի» դարպասապահ Անատոլի Այվազովը, որը մեկ դրվագում միանգամից երկու սեյվ կատարեց։
Վերջին խոսքն այդուհանդերձ եղավ «Ուրարտուինը»։ Գևորգ Տարախչյանը հիմնական ժամանակի ավելացրած առաջին րոպեին գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակում գտնվող Ալեքսանդր Ռադչենկոյին, որն էլ գրավեց մրցակցի դարպասը՝ 2:1։     
Հարկ է նշել, որ պաշտոնական խաղերում սա Ռադչենկոյի խփած 1-ին գոլն էր «Ուրարտուի» կազմում։   Հավելենք, որ գավաթային 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումները նշանակված են նոյեմբերի 6-ին և 7-ին։

©2020 Armenian Soccer