Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վալերի Ալեքսանյանը միացել է »Նոայի» մարզչական շտաբին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ի մարզչական շտաբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, «Ուրարտու» Ակադեմիայի պատասխանատու մարզիչ Վալերի Ալեքսանյանը:
Հաջողություններ և արդյունավետ աշխատանք ենք մաղթում Ալեքսանյանին»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
©2022 Armenian Soccer