Armenian Soccer
Armenian Soccer

«Շնորհակալություն Ուրարտու». Ջոնել Դեսիրեն հրաժեշտ է տվել ակումբին

Ջոնել Դեսիրե

 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Ջոնել Դեսիրեն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

 

Հայիթիի հավաքականի հարձակվողն «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը, որի ընթացքում հասցրել է մասնակցել 30 հանդիպման ու խփել 15 գոլ։

 

Ինստագրամի ի իր պաշտոնական էջում Դեսիրեն գրել է հետևյալը.

 

«Ուզում եմ հրաժեշտ տալ այս հիանալի ակումբին, որն ինձ շատ է ուրախություն և երջանկություն պարգևել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, որ ինձ հնարավորություն է տվել շարունակել զարգանալ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, և այն ամենի համար, ինչը թույլ է տվել ինձ ապրել և վայելել այս կարճ ժամանակում։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս հետ ունեցած անմոռանալի պահերի համար, նրանց, ովքեր շատերը դարձել են իմ ընկերները, այս ամենը ես կպահեմ իմ սրտում: Շնորհակալություն, «Ուրարտու»»:

 

«Ուրարտուն» էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել Դեսիրեին թիմում անցկացրած տարիների ու ունեցած ելույթների համար և նոր հաղթանակներ մաղթել կարիերայում։

 

©2022 Armenian Soccer