ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության 2 –րդ հատվածի իր պաշտոնական 1-ին հանդիպմանը՝ մարտի 6-ին «Արարատ-2» -ի հետ 19-րդ տուրի խաղին պատրաստվող «Սևանն» այսօր`փետրվարի 26-ին Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական մրցավեճում ուժերը չափեց ՀՀ փոխչեմպիոն և ՀՀ գավաթակիր Երևանի «Նոայի» հետ: Այս խաղում «Սևանի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը հնարավորություն ունեցող փորձակվելու նիգերիացի 2 լեգիոնականներին: Հանդիպումն հիմնականում անցավ հավասար պայքարում: 1-ին խաղակեսում գրացվեց 1:1 հաշիվը: 2-րդ կեսում էլ «Սևանի» ֆուտբոլիստներն արժանի մրցակցություն ծավալեցին իրենց հզոր մրցակցի հետ: Նրանք ստեղծեցին մի քանի նպաստավոր պահեր, բայց դրանցից չկարողացան օգտվել: Իսկ ահա փորձառու հակառակորդը խաղավարտից առաջ խփած գոլի շնորհիվ հաղթեց 2:1հաշվով: ՀՀփոխչեմպիոնի կազմում գոլերը հեղինակեցին`Վլադիմիր Ազարովն ու թիմի նորեկ Անդրեյ Տիտովն, իսկ «Սևանի» կազմում աչքի ընկավ թիմի նորեկ`Հասարակածային Գվինեայի հավաքականի խաղացող, 21-ամյա Սալոմոն Օբամա Օնդոն:
©2021 Armenian Soccer