Armenian Soccer
Armenian Soccer

ԲԿՄԱ-ն համոզիչ հաղթանակ տարավ «Ուրարտու-2»-ի նկատմամբ ու ամրապնդվեց 1-ին տեղում

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ  ՀՀ 1 –ին խմբի  ընթացիկ առաջնության   7-րդ տուրից հետաձգված  2 համդիպում: Երևանի   ֆուտբոլի  ակադեմիայի  խաղադաշտում  ստուգատեսի  միանձնյա առաջատար  Երևանի  ԲԿՄԱ-ն հյուրընկալել էր  առաջատարների խմբում  գտնվող  Երևանի  «Ուրարտու-2»-ին ,որը ելույթ է ունենում  Ռոբերտ Արզումանյանի ղեկավարությամբ: Ընդամենը 4 օր առաջ՝՝ փետրվարի 22-ին   3 –րդ տուրից հետաձգված  «Արարատ-2»-ի հետ խաղում  ՀՀերիտասադրկան ընտրանու գլխավոր մարզիչ  Ռաֆայել Նազարյանի  գլխավորությամբ  հանդես եկող ԲԿՄԱ-ն 6:1 հաշվով հաղթանակ տարավ: Այսօր ևս Նազարյանի  սաները ոչ ֆուտբոլային  `7:0 հաշվով  պարտության մատնեց «Ուրարտու-2»-ին: Այս հաղթանակից հետո 12 տուրից հետո վաստակած 33 միավորով   ԲԿՄԱ  շարունակում  վստահորեն միանձնյա գլխավորել  մրցաշարային աղյուսակը:14 խաղում 29 միավոր վաստակած «Սևանը» ընթանում է  2 –րդ տեղում:
28միավորով    3-րդ  հորիզոնականում ընթաում է 13 հանդիպում անցկացրած  «Վեստ –Արմենիան»: Վերջինս  փետրվարի 20-ին   7 –րդ տուրից հետաձգված խաղում նախ 5:1 հաշվով հաղթեց  «Լեռնային Արցախին», 4 օր անց `փետրվարի 24-ին  13-րդ տուրի  շրջանակում Վեստ  Արմենիան 1:2 հաշվով  տանուլ տվեց աստիճանաբար առաջատարների խմբին մոտեցող «Նորավանքին»:

©2021 Armenian Soccer