Armenian Soccer
Armenian Soccer

Սերբ փորձառու դարպասապահը կհամալրի ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմը

Նոր մրցաշրջանում սերբ փորձառու դարպասապահ ,29-ամյա   Նիկոլա Պետրիչն,  ով հայտնի է Սերբիայի  Մ15,Մ17, Մ19  և  Մ21 տարեկանների հավաքականներում   ունեցած իր ելույթներով,     կարիերան կշարունակի ՀՀ  կրկնակի չեմպիոն   Երևանի «Արարատ-Արմենիայում»:  Ըստ Transfermarkt  կայքի  ներկայումս 500հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող այս ֆուտբոլիստը   նշված աղբյուրի տեղեկացման   համաձայն   հունվարի 28-ին  պայմանագիր է  կնքել հայկական ակումբի  հետ:Նա  Արարատ-Արմենիա է տեղափոխվել   Սերբիայի սուպերլիգայի ընթացիկ առաջնությունում 19 տուրից հետո վաստակած 32միավորով 6 –րդ տեղում ընթացող  Նովի Սադի «Պրոլետեր» թիմից:  Նա վերջին 2 մրցաշրջաններում այս թիմի կազմում առանց փոխարինման մասնակցել է 47 հանդիպման:Նա  մինչ  այդ էլ ելույթներ է ունեցել սերբական` «Չուկարիչկի», «Մլադոստ»,  «Բորաց» թիմերի կազմերում:
Սերբ դարպասապահ     Նիկոլա Պետրիչի մասաին  ՀՀ գործող  չեմպիոն  դեռ պաշտոնկան տեղեկություն չի տվել :
Հիշեցնենք, որ «Արարատ –Արմենիան» այսօր`հունվարի 29-ին 2 շաբաթյա ուսումնամզական հավաքի է մեկնել Դուբայ:

©2021 Armenian Soccer