Գերմանիայի բունդեսլիգայի առաջանության 7 –րդ տուրում դրամատիկ ու լարված պայքարում ընթացած «Վոլֆսբուրգ» — «Հոֆենհայմ» սկզբույնքէային հանդիպումը: 5 –րդ և 26 –րդ րոպեների խփած գոլերի շնորհիվ տանտերերը հաշվի մեջ առջևում էին: 84-րդ րոպեին Վոլֆսբուրգը ռեալ հնարավորություն ստացավ հաշիվը եռապատկելու համար: Սակայն 2 -րդ գոլի հեղինակ դարձած նիդեռլանդցի 28-ամյա հարձակվող Վութ Վեգորստը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը: 2 –րդ խաղակեսում, 59 –րդ րոպեին փոխարինման մտավ «Հոֆենհայմի» հարվածային ուժերից մեկը` 28-ամյա կիսապաշտպան Սարգիս Ադամյանը : Նա կարողացավ բեկում մտցնել խաղի մեջ: ՀՀ ազգային հավաքականի խաղացողը 87-րդ րոպեին կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը:Սա ընթացիկ առաջնությունում «Հոֆենհայմի» կազմում վնասվածքից շարք վերադարձած Ադամյանի հեղինակած 1-ին գոլն էր:
Ի դեպ, «Հոֆենհայմը» խաղի վերջին րոպեին հնարավորություն ստացավ խուսափելու պարտությունից:Սակայն նյարդային պայքարում ընթացած խաղում 90+4-րդ րոպեին Իսրայելի ազգային հավաքականի 28 –ամյա հարձակվող Մանես Դաբուրը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը ու Ադամյանի թիմը պարտվեց 1:2 հաշվով: Այս պարտությունից հետո «Հոֆենհայմը» վաստակած 7 միարորով «Հերտայի» հետ բաժանում է 12-13-րդտեղերը:
Հերթական`8-րդ տուրում նոյեմբերի 21-ին Ադամյանի թիմը սեփական կհյհուրընկալի «Շտուգարդին, որը իրակտիվու մգրանցած 10 միավորվ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
©2020 Armenian Soccer