Armenian Soccer
Armenian Soccer

Ուրուգվահայ հարձակվողին շնորհվել է MLS-ի՝ 2020թ. «Ոսկե խաղակոշիկը»

ԱՄՆ-ի «Լոս Անջելես»  ֆուտբոլային ակումբի  հայազգի  22-ամյա  հարձակվող Դիեգո Մարտին  Ռոսի Մարաշլյանին   շնորհվել է  ԱՄՆ-ի   բարձրագույն լիգայի` MLS (Major League Soccer)-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» (Golden Boot) մրցանակը:Այս  մասին իրազեկել է  MLS-ի  լրատվական  ծառայությունը:  
Ուրուգվայի Մ17,Մ20,Մ23  և ազգային հավաքականներում հանդես եկած այս ուրուգվահայ ֆուտբոլիստն,ով     ներկայումս  «Լոս Անջելեսի»  առանցքային խաղացողների մեկն է, այս թիմի  կազմում մասնակցել   է  ընթացիկ մրցաշրջանի  19 խաղի և  դարձել է 14 գոլի հեղինակ:  Մարաշլյանը MLS-ի պատմության  ամենաերիտասարդ խաղացողն է, ով  արժանանում է     լավագույն ռմբարկուի  մրցանակին: Ուրուգվայական    հայտնի  «Պենյարոլ » ակումբի սանը, վերջին 3 մրցաշրջաններում  ելույթ է  ունենում  ամերիկյան «Լոս Անջելես»   ակումբի կազմերում ու  աչքի է  ընկնում   արդյունավետ   խաղով:
Ի դեպ, 2019թ-ին էլ  «Ոսկե խաղակոշիկը»  բաժին էր հասել Մարաշլյանի թիմակից    31-ամյա  մեքսիկացի հարձակվող   Կառլոս Վելային,ով  ռեկորդային`34 գոլ    էր  հեղինակել:
Նկատնենք, որ MLS-ի կարոնավոր առաջնության արդյունքներով «Լոս Անջելեսը» նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր, որտեղ   նոյեմբերի 25-ին արտագնա խաղում կմրցի «Սիեթլի» հետ:
Հավելենք, որ Դիեգո Մարտին Ռոսի Մարաշլյանը  կրկին հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական,  ու պատրաստվելու է նոյեմբերի 14-ին  և 18-ին    Բրազիլիայի ու Կոլումբիայի հավաքականների հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա   հանդիպումներին  մասնակցելու համար:

©2020 Armenian Soccer