Armenian Soccer
Armenian Soccer

Ռոբերտ Արզումանյան. «Պետք է խաղանք միայն հաղթանակի համար»

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խաղի մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» հետ այսօր կայացած հանդիպումից հետո:

 

Խաղի մասին

Կարծում եմ՝ շատ լավ հանդիպում անցկացրինք՝ հաշվի առնելով, թե ով էր մեր մրցակիցը և ինչ ֆուտբոլիստներ ուներ իր կազմում։ Ամենաքիչը արժանի էինք չպարտվելուն, քանի որ եթե առաջին խաղակեսում մրցակիցը մի քանի պահ ստեղծեց, երկրորդում դրանք չտեսանք, և խաղի ընթացքն էլ չէր թելադրում այն, որ մենք կարող էինք պարտվել։ Ամեն դեպքում, շնորհակալ եմ տղաներին կատարած աշխատանքի համար, իսկ «Փյունիկին» շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ:

 

Դեսիրեի նկատմամբ կանոնների խախտման մասին

Այդ դրվագը դեռ չեմ հասցրել դիտել, առաջին հայացքից տպավորություն էր, որ վերջին հույսի խախտում էր, ինչը կարմիր քարտի էր ենթադրում, սակայն ավելի ճիշտ հասկանալու համար ևս մեկ անգամ պետք է նայել:

 

Գավաթի կիսաեզրափակչի մասին

Հաջորդիվ գավաթի կիսաեզրափակիչն է, պետք է հաղթենք, խաղալու ենք միայն այդ արդյունքի համար:

©2022 Armenian Soccer