Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Գվինեա-Բիսաուի հավաքական

«Ալաշկերտի» ֆուտբոլիստ Ժոզե Էմբալոն հրավիրվել է Գվինեա-Բիսաուի հավաքական՝ մարտին կայանալիք ընկերական խաղերին։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։

Գվինեա-Բիսաուի հավաքականի մրցակիցները կլինեն Անգոլայի և Հասարակածային Գվինեայի թիմերը։ Խաղերը կկայանան Պորտուգալիայում։

 

©2022 Armenian Soccer