Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտպան Ռուժդի Աշենտեն հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Ազգությամբ մարոկկացի,  Նիդեռլանդներում ծնված, Մարոկկոյի ազգային հավաքականի  32-ամյա  պաշտպան Ռուժդի Աշենտեն,   հեռացավ  ՀՀ կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիայից»:  ներկայումս 150 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:Այս մասին իրազեկում են  երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Ռուժդի Աշենտեն  ՀՀ չեմպիոնին  միացել էր 2019 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Ռուժդին մասնակցել է 24 խաղի և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:
Շնորհակալություն ենք հայտնում Ռուժդիին և մաղթում ենք նրան հետագա  հաջողություն:

©2020 Armenian Soccer