Ազգությամբ մարոկկացի, Նիդեռլանդներում ծնված, Մարոկկոյի ազգային հավաքականի 32-ամյա պաշտպան Ռուժդի Աշենտեն, հեռացավ ՀՀ կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիայից»: ներկայումս 150 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Ռուժդի Աշենտեն ՀՀ չեմպիոնին միացել էր 2019 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Ռուժդին մասնակցել է 24 խաղի և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:
Շնորհակալություն ենք հայտնում Ռուժդիին և մաղթում ենք նրան հետագա հաջողություն:
©2020 Armenian Soccer