Երևանի «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է պաշտպան Անտոն Բելովը: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունց:Ավարտվել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։ 24-ամյա ռուս ֆուտբոլիստը «Փյունիկին» էր միացել 2019թ. հունիսին։ «Փյունիկի» կազմում Բելովն անցկացրել է 9 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Անտոն Բելովին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
©2020 Armenian Soccer