Armenian Soccer
Armenian Soccer

ԵՎՍ 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀԵՌԱՑԱՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»

Երևանի «Ուրարտու» ՖԱ-ն  երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ: Պաշտպան Ռուբեն Ռամիրեսը, կիսապաշտպաններ Յուրիցա Գրգեցը, Մարկո Բրտանը և հարձակվող Սեմյոն Սինյավսկին նոր մրցաշրջանից հանդես չեն գա «Ուրարտուի» կազմում:Այս մասին իրազեկում են  երևանյան  ակումբի մամուլի ծառայությունից:  
Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

©2020 Armenian Soccer