Ուրուգվայական «Պենյարոլ» ակումի սան ներկայումս ԱՄՆ-ի MLS, «Լոս-Անջելեսի» 21 –ամյա ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի օլիմպիական հավաքական, որի կազմում արդեն երկու մարզում է անցկացրել: Մարաշլյանը 2016-2017թթ «Պենյարոլի» կազմում մասնակցել է 46 խաղի դրաձել է 13 գոլ, իսկ «Լոս-Անջելեսի» կազմում 2018թ մինչ օրես անցկացրել է 53 հանդիպում ,որոնց ընթացքում 23 գոլ է հեղինակել:Նա Մ 17 տարեկանների Ուրուգվայի ընտրանու կազմում 2015թ-ին մասնակցած 9 խաղում դարձել է 3 գոլ, 2016-2017թթ՝ Մ20 տարեկանների կազմում՝ 16 խաղի խփել է 2 գոլ:
21-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է Ուրուգվայի օլիմպիական ընտրանու այն 23 խաղացողների թվում, ովքեր ընտրական փուլում ընդգրկված են B խմբում,ովքեր պայքարելու են Տոկիո-2020-ի օլիմպիադայի ուղեգրի համար Նրանց խմբային փուլի մրցակիցներն են՝ Պարագվայի, Բրազիլիայի, Բոլիվիայի և Պերուի ընտրանիները:
Կոլումբիայի Արմենիա քաղաքում կայանալու է Մարաշլյանի թիմի առաջին խաղը (և ամբողջ մրցաշարը), որում նրանք մրցելու են Պարագվայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 19-ին:
©2020 Armenian Soccer