Armenian Soccer
Armenian Soccer

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Կոլիվանովը

ՀՀ  բարձրագույն խմբի  առաջնության մասնակից՝ Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել 51-ամյա Իգոր Կոլիվանովը:Այս մասին   պաշտոնապես իրազեկում են երևանյան  ակումբի մամուլի ծառայությունից:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Կոլիվանովը հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», իտալական «Ֆոջայում» և «Բոլոնիայում»։
Փորձառու մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուֆայում» , Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Կոլիվանովին հաջողություն և հաղթանակներ ենք մաղթում մեր ակումբի կազմում։

©2020 Armenian Socce