ՀՀ 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող Երևանի «Ուրարտու-2»-ը շարունակում է լրջորեն նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմին միացել են ակադեմիայի ավագ տարիքի թիմերի մի քանի ֆուտբոլիստներ։Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Մինչև առաջնության վերսկսումը «Ուրարտու-2»-ը հնարավոր է ստուգողական մեկ հանդիպում անցկացնի։ Այժմ հստակեցվում է մրցակիցը։
Հավելենք, որ նախօրեին՝ ՀՖՖ գործկոմի նիստում հայտնի դարձավ, որ մայիսի 30-ից վերսկսվում է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։ Նույն օրը «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կընդունի «Շիրակ-2»-ին։
©2020 Armenian Soccer