Armenian Soccer
Armenian Soccer

«Հայկական» թիմերը Բելառուսի առաջնությունում հետապնդում են երկրի 15-ակի չեմպիոն ԲԱՏԷ-ին

Բելառուսի  բարձրագույն խմբի  առաջնությունում ընթացիկ առաջնությունում վերելքով են հանդես գալիս   հայկական ակումբներն , որոնցում հայազգի ֆուտբոլիստներ են հանդես գալիս:Նրանցից երկուսը՝ Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶն»  ու   Մինսկի «Էներգետիկ ԲԳՈւ» — ն  9 տուրից հետո 18-ական միավոր ունեն , կիսում են 2-3 –րդ տեղերը  ու  կրնկակոխ հետապնդում են  19 միավորով միանձնյա մրցաշարային աղյուսակը գլխավորող, երկրի 15-ակի    չեմպիոն   Բորիսովոյի ԲԱՏԷ-ին:
Մրցաշարի հայտնությունը դարձած  «Էներգետիկ ԲԳՈւ»-ն  Մինսկում    մայսիսի 16-ին 9 –րդ տուրի շրջանակում 525 հանդիսկանների ներկայությամբ    իր հարկի տակ 2:1  հաշվով  պարտության մատնեց 6 –րդ տեղում ընթացող Բրեստի «Դինամոյին: Սա «Էներգետիկ ԲԳՈւ»-ի  3-րդ անընդմեջ  հաղթանակն էր ,որի շնորհիվ  պահպանեցին իր տեղը առաջատարների  խմբում:Այս  խաղին «Էներգետիկ ԲԳՈւ»-ի կազմում բացակայում էր ՀՀ ազգային հավաքականի թեկնածու, 22 –ամյա  կիսապաշտպան  Հայկ Մուսախանյանն, ով  նախորդ՝ 8-րդ տուրում հեռացվել էր խաղադաշտից ու որակազրկվել էր  1 խաղով:
«Տորպեդո –ԲելԱԶ»-ն էլ նախօրեին 3:1 հաշվով առավելության էր հասել  «Գորոդեայի» նկատամաբ  ու    հաղթական գոլերից  3 -րդը  հեղինակել էր թիմի ավագ , փորձառու կիսապաշտպան,  Բելառուսի ազգային հավաքականի նախկին խաղացող Անդրեյ Խաչատուրյանը:  
Ինչ վերաբերվում է  առաջնությունում ելույթ ունեցող  հայկական 3 -րդ թիմին՝ Գրոդնոյի «Նեմանին»,   որտեղ հանդես է գալիս ընթացիկ  առաջնության լավագույն  ռմբարկուների ցուցակը     անցկացրած 8 խաղի հետո  խփած 6 գոլով գլխավորում է ՀՀ ազգային հավաքականի  հարձակողական ոճի կիսապաշտպան՝ Գեղամ Ղադիմյանը,  9-րդ տուրի  մայիսի 15-ին կայանալիք հանդիպումը հետաձգվել էր:  Բանն այն էր, որ մրցակցի «Մինսկի» կազմում  ի հայտ էին եկել կորոնավիրուսով վարկաված   լինելով կասակածվող   2 ֆուտբոլիստներ:  
Հերթական՝ 10 –րդ  տուրում  16 թիմերի  պայքարում 14 -րդ տեղում Ղադիմյանի թիմը՝«Նեմանը»   մայիսի  21-ին  Գրոդնոյում  մրցելու է Խաչատուրյանի «Տորպեդո- ԲելԱԶ»-ի   հետ , իսկ  Հայկ Մուսախանյանի «Էներգետիկ ԲԳՈւ»-ն   մայիսի 23-ին  կհյուրընկալվի   Մինսկի «Իսլոչին»:

©2020 Armenian Soccer