Դեկտեմբերի 28-ին «Ուրարտուի» և Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հյուրընալվել էր Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոց։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ Բեգլարյանը հանդիպել և զրուցել է երեխաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, իսկ հանդիպման ավարտին լուսանկարվել է երեխաների հետ և բաժանել նրանց ամանորյա նվերներ։
Դարպասապահը շատ ջերմ ընդունելության է արժանացել նաև դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի կողմից։
Ակումբից տեղեկացնում են, որ «Ուրարտուի» և 78 հիմնական դպրոցի միջև համագործակցությունը կլինի շարունակական։
©2021 Armenian Soccer