Armenian Soccer
Armenian Soccer

Կապառոսը՝ 2-րդ տարին անընդմեջ «Տարվա լավագույն մարզիչ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ 90 միավորով 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ:

54 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

 

 

©2021 Armenian Soccer