Վայոց ձորի «Նորավանքը» հերթական համալրման մասին է հայտարարել:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ «Նորավանքին» է միացել հարձակվող Եվգենի Կոբզարը։ Ռուս ֆուտբոլիստը Մոսկվայի ԲԿՄԱ–ի սան է։ Բանակայինների երիտասարդական թիմի կազմում նա դարձել է Ռուսաստանի չեմպիոն: Հանդես է եկել Ռուսաստանի առաջին լիգան ներկայացնող «Խիմկիում», Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ թիմում, «Սախալինում»։
2015-ի ամռանը Կոբզարը տեղափոխվել է «Զենիթ-Իժևսկ», մեկ տարի անց պայմանագիր է ստորագրել էստոնական «Լևադիայի» հետ: 2018-ին ռուս հարձակվողը պայմանագիր է կնքել Լատվիան ներկայացնող Յուրմալայի «Սպարտակ», իսկ 2019-ից հանդես էր գալիս «Ուրարտուի» կազմում:
©2022 Armenian Soccer