Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» կմրցի «Ուրալի» հետ

VBET ՀՊԼ ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» շարունակում է ուսումնամարզական հավաքը ԱՄԷ-ում:

Թիմը նախօրեին գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց ռուսական «Ռոդինայի» հետ ընկերական հանդիպումը: Իսկ արդեն վաղը ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական մեկ այլ թիմի՝ Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ուրալի» հետ:

Հանդիպումը կայանալու է Շարժայի Khalid Bin Mohammed մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 17:30-ին:

 

 

©2022 Armenian Soccer