Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում ՀՀգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալել էր Երևանի «Ուրարտուին»:
Այս թիմերի 1 -ին խաղում 1:0 հաշվով հաղթել էր Վադիմ Բորեցի թիմը՝ Ն«ոան»: Այսօրվա խաղը մեկնարկը բավական բուռն սկսեց: Արդեն խաղի 3 -րդ րոպեին «Նոան» 11 մետրանոցից կատարած դիպուկ հարվածով թիմի ռմբարկու Մաքսիմ Մայրովիչը բացեց խաղի հաշիվն ու ամրապնդեց իր թիմի առավելությունը: Իսկ ահա 20 -րդ րոպեին վերջին հույսի խախտման համար մրցավար Հենրիկ Նալբանդյանը խաղադաշտից հեռացրեց «Նոայի» խաղացող Յուրի Գարեգինյանին: Նշանակված տուգանայինը շեշտակի, գեղեցիկ ու ֆանտաստիկ հարվածով իրացրեց Եվգենի Կոբզարն, ով վերականգնվեց հաշվի հավասարությունը՝1:1: Թվում էր թվային գերակշռություն ստացած «Ուրարատուն» գնալով մեծացնելով ճնշումը բացահայտ առավելություն կստանա, մանվանդ , որ մարզիչը՝ Ալեքսանդր Գրիգորյանը 3 փոփոխություն կատարեց մինչև ընդմիջում,սակայն դրանք էական առավելություն չտվեցին նրա թիմին: Բորեցի սաները չնայած 10 հոգով էին մնացել, սակայն նրա թիմը 2 –րդ խաղակեսում ֆունկցիոնալ պատրաստականությամբ գերազանցեց մրցակցին, ու կարողացավ նաև 2 –րդ գնդակը խփել և այս խաղում հաղթել ով 2:1հաշվով, իսկ 2 խաղերի արդյունքներով՝ 3:1 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ Նոան մտավ եզրափակիչ , ուր կմրցի «Գանձասար-Կապան» – «Արարատ-Արմենիա » զույգի հաղթողի հետ:
2020 Armenian Soccer