Armenian Soccer
Armenian Soccer

«Նոայի» մարզչական շտաբը համալրվել է ևս 2 ռուս մասնագետներով

ՀՀ  փոխչեմպիոն, ՀՀգավաթակիր և սուպերգավաթակիր «Նոա» ՖԱ-ի մարզչական շտաբին է միացել 2 մասնագետ Ռուսաստանից՝Դմիտրի Կուդրյաշովը և Ալեքսեյ Գորշկովը։ Այս մասին  հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
37-ամյա Դմիտրի Կուդրյաշովը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ անցել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի մի շարք ակումբենրում, Ֆրանսիայում և Լատվիայում, իսկ մարզչակա կարիերան սկսել է 2018-ին՝ «Մուրոմ» ակումբում։
Ֆիթնեսի մարզիչ Ալեքսեյ Գորշկովը մինչ «Նոա» տեղափոխվելը աշխատել է «Տամբով»-ում և ՖՆԼ-ը ներկայացող Կուրսկի «Ավանգարդ» ֆուտբոլային ակումբում։
Ավելի վաղ «Նոային»  էր միացել 34-ամյա մարզիչ-վերլուծաբան Նիկոլայ Տյունինը, ով ֆուտբոլիստի կարիերան («Սպարտակ-2», «Ուրալ», «Ռոտոր», «Խիմկիի») ավարտելուց հետո Դմիտրի Գունկոյի շտաբում էր ռուսական «Խիմկիի» ակումբում։
-Մարզչական շտաբն ամբողջությամբ համալրված է, մեր հաջորդ քայլը առաջնության վերսկսմանն ընդառաջ թիմի հայտացուցակի վերջական համարումն է, — ասաց «Նոա»-ի գլխավոր մարզիչը:
Այսպիսով, «Նոայի»  մարզչական շտաբը կազմում են Դմիտրի Գունկոն, Նիկոլայ Տյունինը (մարզիչ-վերլուծաբան), Դմիտրի Կուդրյաշովը (գլխավոր մարզչի օգնական), Ալեքսեյ Գորշկովը (ֆիթնես մարզիչ) և Ալեքսանդր Մելենչուկը (դարպասապահների մարզիչ)։

©2021 Armenian Soccer