Armenian Soccer
Armenian Soccer

Ալեքս Ջունիորի ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ կնքած պայմանագիրը չի երկարձգել

Հայիթիի ազգային ընտրանու   27-ամյա պաշտպան Ալեքս Ջունիոր Քրիստիանի և «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի  միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է՝ կողմերը համատեղ որոշում  են կայացրել չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Այս մասին իրազեկում է երևանյան ակումբի  մամուլի ծառայությունը:  
Ալեքսը  ՀՀ չեմպիոնի կազմին  միացել էր 2019 թ  ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 45 խաղի և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբի  ղեկավարությունը շնորհակալություն է  հայտնում Ալեքսին և մաղթում նրան  հետագա հաջողություն:  

©2021 Armenian Soccer