ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 26-ամյա մոլդովացի կիսապաշտպան Դանու Սպատարուն:Այս մասաին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Դանուն հանդես է եկել մոլդովական «Զիմբռու Չիսինաու», ռումինական «Դինամո», «Պոլիտեխնիկա Իաշի», լատվիական «Լիեպայա» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր:
Դանուն հանդիսանում է Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 13 հանդիպում:
©2020 Armenian Soccer