Armenian Soccer
Armenian Soccer

Արթուր Մալոյանը զղջում է,որ ժամանակին ՀՀ ազգային հավաքականում խաղալու հրավերը մերժել է

Մոսկվայի «Սպարտակի» սան,    ներկայումս ՌԴ 1-ին լիգայի   ընթացիկ առաջնությունում 5 –րդ հորիզոնականը զբաղեցնող   Վլադիկավկազի «Ալանիայի» հարձակվող , 31-ամյա Արթուր Մալոյանը    ակումբի մամուլի ծառայության տված հարցազրույցում  նշել է,  որ զղջում է ժամանակին  Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու համար: Մալոյանը հրավիրվել էր ՀՀ ազգային ընտրանի , բայց նա հրաժարվեց  հրավերից , որպեսզի Ռուսաստանում լեգեոներ չդառնա:
«Զղջո՞ւմ եմ   արդյոք, որ հրաժարվեցի խաղալ Հայաստանի համար: Ես միշտ երազել եմ խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականում, քանի որ, ամբողջ հարգանքով հանդերձ, դա այլ մակարդակ է: Բայց հոգուս խորքում ես իսկապես ուզում էի խաղալ Հայաստանի համար: Այսինքն ՝ հոգին ուզում էր, բայց գլուխն ասաց. «Սպասիր, մի շտապիր, նախ պետք է ամրապնդվել Պրեմիեր լիգայում»: Զղջում  եմ հիմա:  Ափսոփում եմ:   Ես հիմա  էլ անգամ  կգնամ ցանկացած հանդիպման , եթե հրավիրվեմ:  Ի դեպ, ես ու կինս վերջերս գնացել էինք Երևան: Ես առաջին անգամ էի  լինում Երևանում: Ինձ դա շատ դուր եկավ: Ուղղակի  հրաշալի էր », — «Ալանիայի»մամուլի ծառայության մեջբերում է   Մալոյանի խոսքերը:

©2020 Armenian Soccer