Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ պարգևեցին «Ռոմային»

Իտալիայի   Ա  սերիայի առաջնության 31-րդ տուրում    «Ռոման»  սեփական հարկի տակ՝Հռոմում  հյուրընկալեց    12-րդ հորիզոնականը   զբաղեցրեց  «Պարմային» և ընդհատելով վերջին շրջանում ունեցած անհաջողությունները  2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ու վաստակած 51 միավորով ամրապնդվեց  5 -րդ տեղում:  3 անընդմեջ պարտությունից հետո «Ռոմային»  նման կարևոր հաղթանակ տանելու գործում  մեծ դեր  խաղաց ՀՀ ազգային հավաքականի ավագը Հենրիխ Մխիթարյանը:Նա   նախ   43 –րդ րոպեին Բրունո Պերեսի գոլային փոխանցումից հետո  վերսկանգնեց հաշվի հավասարությունը:Ապա    14 րոպե անց   Ջորդան  Վերտուտը Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2:1: ՀՀազգային հավաքականի ավագը 2-րդ խաղն անընդմեջ    խաղադաշտից չհեռացավ  առանց գոլ խփելու: Նա  78 –րդ  րոպեին դեղին քարտի արժանացավ, իսկ 90 –րդ րոպեին փոխարինվեց:  Հենրիխը  ընթացիկ առաջնությունում  մասնակցել  է  իր թիմի 18 հանդիպման, որի  ընթացքում  1191 րոպե  եղել է խաղադաշտում,  ու դարձել է 8 գոլի հեղինակ:

©2020 Armenian Soccer