Armenian Soccer
Armenian Soccer

ԻԳՈՐ ՊԱԴԵՐԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ՈՒՐԱՐԱՏՈՒ» ՖԱ-Ի ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության մասնակիցԵրևասնի  «Ուրարտուի» 30-ամյա կիսապաշտպան Իգոր Պադերինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Նա կշարունակի մնալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համակարգում, բայց արդեն այլ կարգավիճակով։  Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից Պադերինը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի գլխավոր մարզչի պաշտոնակատար։
Հավելենք, որ Պադերինը այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր համալրել երևանյան ակումբի շարքերը։ Ռուս ֆուտբոլիստը մասնակցել է պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Իգոր Պադերինին ակումբում անցկացրած ելույթների համար և բեղմնավոր աշխատանք մաղթում նոր կարգավիճակում։

©2020 Armenian Soccer