Armenian Soccer
Armenian Soccer

ՄԻՀՐԱՆ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՓԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ՝ 80-ՐԴ ԳՈԼԸ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ «ԼՈՌԻԻՆ»

Վանաձորում ընթացած   ՀՀ  բարձրագույն  խմբի առաջնության  25-րդ տուրի    սկզբունքային խաղում  չափազանց կարևոր հաղթանակ տոնեցին  «Լոռին , որ  իր  հարկի տակ մրցավարի    կողմից  ավելացրած ժամանակի 5 -րդ  րոպեին  խփած գոլի շնորհիվ    2:1 հաշվով հաղթանակ կորզեց   ՀՀ չեմպիոնի գլխավոր հավակնորդ «Արարատ Արմենիայից:  Մինչդեռ  Վարդան Մինասյանի  սաների  համար խաղը շատ հաջող հաջող սկսեց:   արդեն  14-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: «Լոռիից» ինքնագոլի հեղինակ դարձավ Խուան Բրավոն:
2 –րդ խաղակեսում  ՀՀ չեմպիոնին   ձախորդությունները  հաջորդեցին:      Նախ  «Արարատ — Արմենիայից» խաղի 62-րդ րոպեին կարմիր քարտ  ստացավ  Ալեքսանդր Դամչևսկին:ՀՀ չեմպիոնը խաղադաշտում  մնաց 10 հոգով:  Իսկ 11 րոպե  անց երևանցիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց , որը անվրեպ իրացրեց  Ջոել Դեսիրեն,    ով էլ  վերականգնեց հաշվի հավասարությունը՝1:1:    Մրցավարի ավելացրած  ժամանակում «Լոռիի»  կազմում  ասպարեզ մտավ  Միհրան Մանասյանն, ով  խաղի վերջին րոպեին՝  90 +5 –ին  խառանշփոթ իրավիճակում շրջադարձ գեղեցիկ    հարվածով «Արարատ-Արմենիայի»  դարպասը գրավեց  հենց  փոխարինման մտած Միհրան Մանասյանն,   ով 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց «Լոռիին»: Սա Մանասյանի ՀՀ առաջնություններում խփած հոբելյանական՝ 80 –րդ գոլն էր:
Չեմպիոնական մրցավազքի ինտրիգն էլ ավելի  սրվեց:Այժմ   «Շիրակն»  ու     «Արարատ- Արմենիան»   ունեն 45-ական միավոր և բաժանում են 1-2-րդ տեղերը: Ընդ որում    «Շիրակը»  լրացուցիչ ցուցանիշներով  շրջանցեց ՀՀ  չեմպիոնին ու    բարձրացավ   1 –ին հորիզոնական:  «Լոռին»   իր ակտիվում գրանցած 39 միավորով մնաց 5 –րդ տեղում:  

©2020 Armenian Soccer