Armenian Soccer
Armenian Soccer

Խաղավարտից 3րոպե առաջ խփած գոլը «Նոային» հաղթանակ պարգևեց և վերականգնեց մրցանակակիր դառնալու հույսերը

 

ՀՀբարձրագույն  խմբի ընթացիկ առաջնության վերջնագծում  մրցանակային  տեղերի համար մղվող պայքարը  սրվել է: Մրցանակային տեղերի հավակնորդներ   «Ալաշկերտի» և «Նոայի» այսօրվա մրցավեճում    հաջողությունն ուղեկցեց  «Նոային»:Վերջինիս կազմում 87-րդ րոպեին աչքի ընկավ   Կիրիլ Բորը, ով   տուգանայինից   կատարած շեշտակի հարվածով   գրավեց տանտերերի դարպասը: Նրա խփած գոլը 1:0 հաշվով   հաղթանակ պարգևեց Վադիմ Բորեցի թիմին, ու հնարավորություն   տվեց շրջանցել ՀՀեռակի չեմպիոնին և   իր ակտիվում  գրանցած 42 միավորով բարձրանալ 3 –րդ   հորիզոնական: «Ալաշկերտը» մնաց  40 միավորով և  նահանջեց 4-րդ հորիզոնական:

©2020 Armenian Soccer