Վանաձորում ընթացած ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի սկզբունքային խաղում չափազանց կարևոր հաղթանակ տոնեցին «Լոռին , որ իր հարկի տակ մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 5 -րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ կորզեց ՀՀ չեմպիոնի գլխավոր հավակնորդ «Արարատ Արմենիայից: Մինչդեռ Վարդան Մինասյանի սաների համար խաղը շատ հաջող հաջող սկսեց: արդեն 14-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: «Լոռիից» ինքնագոլի հեղինակ դարձավ Խուան Բրավոն:
2 –րդ խաղակեսում ՀՀ չեմպիոնին ձախորդությունները հաջորդեցին: Նախ «Արարատ — Արմենիայից» խաղի 62-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ալեքսանդր Դամչևսկին:ՀՀ չեմպիոնը խաղադաշտում մնաց 10 հոգով: Իսկ 11 րոպե անց երևանցիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց , որը անվրեպ իրացրեց Ջոել Դեսիրեն, ով էլ վերականգնեց հաշվի հավասարությունը՝1:1: Մրցավարի ավելացրած ժամանակում «Լոռիի» կազմում ասպարեզ մտավ Միհրան Մանասյանն, ով խաղի վերջին րոպեին՝ 90 +5 –ին խառանշփոթ իրավիճակում շրջադարձ գեղեցիկ հարվածով «Արարատ-Արմենիայի» դարպասը գրավեց հենց փոխարինման մտած Միհրան Մանասյանն, ով 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց «Լոռիին»: Սա Մանասյանի ՀՀ առաջնություններում խփած հոբելյանական՝ 80 –րդ գոլն էր:
Չեմպիոնական մրցավազքի ինտրիգն էլ ավելի սրվեց:Այժմ «Շիրակն» ու «Արարատ- Արմենիան» ունեն 45-ական միավոր և բաժանում են 1-2-րդ տեղերը: Ընդ որում «Շիրակը» լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց ՀՀ չեմպիոնին ու բարձրացավ 1 –ին հորիզոնական: «Լոռին» իր ակտիվում գրանցած 39 միավորով մնաց 5 –րդ տեղում:
©2020 Armenian Soccer