Armenian Soccer
Armenian Soccer

Ղադիմյանի հեռահար հարվածները նպատակին չհասան

Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության   3 –րդ  տուրում  Գրոդոնի «Նեման»ն, որի կազմում     ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս    ՀՀ ազգային հավաքականի թեկնածու   Գեղամ Ղադիմյանը,արտագնա խաղում  հյուրընկալվել էր    Սոլիգորսկի «Շախտյորին»:   Գրանցվեց գոլազուրկ  ոչ-ոքի՝0:0:  Գեղամ Ղադիմյանը հյուրերի մեկնարկային կազմում էր  և  փոխարինվեց 88-րդ րոպեին: Հանդիպման ընթացքում 27-ամյա հայազգի ֆուտբոլիստը մի քանի հեռահար հարվածներ կատարեց: Դրանիցից  մեկը շատ մոտ էր գոլով ավարտվելուն: Եվս մեկ դրվագում Գեղամի  հրաշալի փոխանցմանը թիմակիցը չէր սպասում, որ նպաստավոր դիրքից գրավեր  մրցակցի  դարպասը:
Երկու թիմերն էլ  3 տուրից հետո  վաստակած 4 միավորով կիսում են  7-8-րդ տեղերը:

©2020 Armenian Soccer