Armenian Soccer
Armenian Soccer

Հայկ Մուսախանյանի թիմը «Էներգետիկ ԲԳՈւ»-ն 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Բելառուսի  բարձրագույն  խմբի  ընթացիկ  առաջնության հայտնություն  դարձած Մինսկի «Էներգետիկ –ԲԳՈՒ» –ն  այսօր ՝ ապրիլի 5-ի ն 3 –րդ տուրի   կենտրոնական  խաղում  սեփական հարկի տակ ընդունել  էր  մրցաշարյին աղյուսակի   իր մերձակա  հարևան ՝  ու իր նման  2 խաղից հետո 6 միավոր վաստակած «Մինսկին»: Տանտերերն,   որոնց կազմում հանդես  էր գալիս   22-ամյա կիսապաշտպան  Հայկ  Մուսախանյանը   2:0 հաշվով  պարտության մատնեցին մրցակցին:  Ընդ որում   70-րդ րոպեին  տանտերերը հանդես էին գալիս    10 հոգով, ու հաշիվը ՝ 1:0 էր:  Հայազգի կիսապաշտպանը  ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում: Նա 25-րդ րոպեին    դեղին քաչտի էր արժանացել, իսկ 70 –րդ  րոպեին արժանացավ  2 –րդ  դեղին քարտին և հեռացվեց   խաղադաշտից: Հյուրերե ոչ միայն չկարողան օգտվել այդ հանգամանքից ,այլև թույլ տվեցին Մուսախանյանի  թիմին  2 –րդ գնդակը խփել  90+ 2-րդ րոպեին ու հաղթանակ  տոնել 2:0 հաշվով: Սա «Էներգետիկ –ԲԳՈՒ»  –ի տոնած 3 –րդ անընդմեջ հաղթանակն էր ու այս թիմը վերստին ստանձնեց   առաջնության առաջատարի դերը:

ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer