VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի 2-րդ խաղային օրը Վայոց Ձորի «Նորավանքը» Չարենցավանում ընդունեց «Վանին»:
Հանդիպման 23-րդ րոպեին նոմինալ տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Օրլովը: Օրլովի գոլն այս խաղում միակն էր ու հաղթանակ բերեց «Նորավանքին»:
Այդպիսով, 8 տուրից հետո «Նորավանքը» 8 միավորով 6-րդն է, իսկ «Վանը»՝ 7 միավորով 8-րդը:
Տուրի եզրափակիչ 2 հանդիպումները կկայանան վաղը. «Սևանը» սեփական հարկի տակ կընդունի առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային», իսկ «Ուրարտուն»՝ «Նոային»:
©2021 Armenian Soccer