Նոյեմբերի 18-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան շարունակվեց 14-րդ տուրի 1 հանդիպումով: «Նորավանքը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»: Չնայած հյուրերի՝ բավական արագ խփած գնդակին (11-րդ րոպեին աչքի ընկավ Դեբլեն)՝ երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերի կազմում պատասխան գոլ խփեց Մուստաֆինը։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Տուրի վերջին 2 հանդիպումները կկայանան վաղը՝ նոյեմբերի 19-ին: «Վանը» կընդունի «Փյունիկին», իսկ «Նոան»՝ «Արարատ-Արմենիային»:
«Նորավանք» — «Արարատ» 1։1 (0:1)
Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Գոլերը՝ Իգոր Զոնիչ, 67 («Նորավանք»), Սերժ Դեբլե, 11 («Արարատ»)
©2021 Armenian Soccer